Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԼՂ ՊՆ-ը հերքում է ՊԲ 3 զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումը

ԼՂ ՊՆ-ը հերքում է ՊԲ 3 զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումը
05.07.2017 | 20:34

Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր հրապարակած տեղեկատվությունը, թե զորամասում պայթյունի հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 4430

Մեկնաբանություններ