Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բակո Սահակյանը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին

Բակո Սահակյանը ծանոթացել է Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին
10.07.2017 | 09:16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ և ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:


Այս մասին տեղեկացնում են ԱՀ Նախագահի մամուլի ծառայությունից։

Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն՝ մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարևոր ռազմավարական նշանակությունը Արցախի համար:

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ