Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով

Կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով
20.07.2017 | 21:02

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ: Սոնգ Հա-Ջինը նշել է, որ կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, և այցի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ: Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:


Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նշված բնագավառներում հայ-կորեական կապերի զարգացմամբ, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների համագործակցությանը:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ