Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան. Անձամբ հանդիպում կունենամ Ստամբուլի նահանգապետի հետ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան. Անձամբ հանդիպում կունենամ Ստամբուլի նահանգապետի հետ
28.10.2017 | 19:22

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ ժամանակավորապես Գերմանիայում է, հայտարարել է, որ պատրիարքի ընտրության հարցով անձամբ հանդիպում կունենա Ստամբուլի նահանգապետի հետ:

Մեկնաբանելով վերջին շրջանում զարգացող իրադարձությունները՝ Բեքչյանը շեշտել է, որ իրենց ձեռնարկած քայլերը մինչ օրս ամբողջովին համապատասխանել են Հայ առաքելական եկեղեցու կանոնադրությանն ու համապատասխանում են Ստամբուլի հայ համայնքի ժողովրդավարական իրավունքին: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը հայտնել է, որ շատ շուտով կվերադառնա Ստամբուլ և կանցկացնի անհրաժեշտ մի շարք հանդիպումներ:

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ