Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Զուր են սեպ խրում

Զուր են սեպ խրում
01.12.2017 | 10:13

Մինչ որոշ քաղաքական ուժեր և ՀԿ-ներ փորձում են համոզել, որ դեպի Եվրոպա ճանապարհ բռնած Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ կունենա, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները ապացուցում են հակառակը: Ռուսաստանը 2018-ին ևս չի բարձրացնի Հայաստան ներմուծվող գազի գինը: Այս մասին է վկայում կառավարության երեկվա որոշումը, ըստ որի` սահմանի վրա Հայաստանը Ռուսաստանից 1000 խմ գազը կգնի 150 դոլարով: Այլ կերպ ասած` գինը կմնա անփոփոխ:

Հիշեցնենք որ այս գինը հաստատվել է 2013-ից ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև վավերացված համաձայնագրով: Ի դեպ, գազի սակագնի փոփոխություն չի նախատեսվում նաև հատուկ խմբերի համար՝ այն չի բարձրանա: «Գազի գնի մասով արտոնությունները կշարունակվեն սոցիալապես անապահովների համար, ինչպես նաև որոշ խմբի վերամշակողների, որոնց թվում են ջերմոցային տնտեսությունները: Արտոնությունը գործելու է նաև սահմանամերձ համայնքների բնակիչների համար»,- ասաց վարչապետը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ