Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գագիկ Ծառուկյան. Մարդ ինչքա՞ն «տուպոյ» պետք ա լինի, որ մենաշնորհը չտարբերի

Գագիկ Ծառուկյան. Մարդ ինչքա՞ն «տուպոյ» պետք ա լինի, որ մենաշնորհը չտարբերի
02.06.2018 | 11:26

ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ ստուգումները կարող են սկսել հենց իր ընկերություններից։ «Ես եմ ասել, որ առաջինն իմ մոտ ստուգեն, որ իրավունք ունեն ստուգեն, մյուսներին կարգի հրավիրեն։ Եթե իմ կուսակցության նախարարները փորձեն ուրիշից սկսել, դա անհարմար է, նրանք առաջինը պետք է ինձնից սկսեն։ Ինչ չկա, պակաս է, կարգավորեն նոր անցնեն իրենց աշխատանքին, որ նրանց ճակատը պարզ լինի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանը։
ԲՀԿ նախագահին վրդովեցրել են հայտարարությունները, որ ցեմենտի շուկայում իրեն պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը մենաշնորհային դիրք ունի։


«Էդքան դատարկ մարդիկ կլինե՞ն, որ չորս հատ ցեմենտի գործարան կա, Պարսկաստանից, Վրաստանից են ներկրում, ասում են մենաշնորհ ա։ Մարդ ինչքա՞ն «տուպոյ» պտի լինի, որ մենաշնորհը չտարբերի»,- հայտարարեց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե այդ գործարանին «տիրություն» չանի, անմիջապես կփակվի։ Նրա խոսքով՝ «Արարատ ցեմենտի» գործարանը ամսական 3 մլն դոլար գազի դիմաց է վճարում, ամսական 1 մլն 200 հազար դրամ էլ վճարում է էլեկտրաէներգիայի դիմաց։

Դիտվել է՝ 3505

Մեկնաբանություններ