Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարչապետը չընդունեց Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետը չընդունեց Մանե Թանդիլյանի հրաժարականը
21.06.2018 | 21:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Կառավարության նիստի սկզբին
նա նշեց, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։


«Ես չեմ ընդունել հրաժարականը։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար»,- ասաց վարչապետը՝ շարունակելով.- «Մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»։ Վարչապետն այսօր նշեց, որ նախագիծը կառավարությունում ընդունելու առանցքային նպատակը ժամանակ շահելն էր։ «Որպեսզի հանդարտ՝ առանց ցայտնոտի, խոր, լուրջ քննարկում ունենանք։ Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի»,- ասաց Փաշինյանը։ Երկու ամսում պետք է ներկայացվի փոփոխությունների նախագիծ: Մանե Թանդիլյանը հույս ունի, որ աշնանը փոփոխությունների նախագիծը կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը։

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ