Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
03.09.2018 | 11:49

Արցախի Հանրապետության օրվան և անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ի առավոտյան հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահները կարևորել են երկկողմ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Դիտվել է՝ 4122

Մեկնաբանություններ