«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կալանավորվելիք պատգամավորը Միհրան Պողոսյանն է

Կալանավորվելիք պատգամավորը Միհրան Պողոսյանն է
24.10.2018 | 22:55

Factor.am-ի տեղեկություններով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, որն առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Ֆակտորը լուրը փորձեց ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ չցանկացան ոչ հերքել, ոչ հաստատել տեղեկությունը, միայն ասացին՝ չեն մեկնաբանում:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ