Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գազը կթանկանա

Գազը կթանկանա
13.12.2018 | 13:42

«Ժամանակը» գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, որի հետևանքով կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությունները դրա համար կսկսեն մեղադրել Ռուսաստանի իշխանություններին, որ նրանք չեն մտածում հայ հասարակության մասին, բայց պետք է հասկանալ, որ դրա իրական պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են»:

Դիտվել է՝ 3334

Մեկնաբանություններ