Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«ՈՒրիշները մարդ են մեջ գցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ»

«ՈՒրիշները մարդ են մեջ գցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ»
30.04.2019 | 02:16

Վերջերս ԵՊՀ-ում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի տնտեսական որոշ պատկերացումներից մասնագետները տարակուսել են, բայց զարմանքն ավելի մեծ է եղել, երբ տնտեսությունից կիլոմետրերով հեռու վարչապետը սկսել է տնտեսագիտության դասեր տալ պրոֆեսորներին։ Հանդիպումից հետո տնտեսագետները միմյանց հետ զրույցում դժգոհել են, թե՝ «եկել սատանի մայլեն քյանդրբազություն է անում»։

Այլ խոսքով՝ տնտեսությունից այդպես կարող է խոսել ոչ մասնագետների շրջանում, բայց իրենց հետ հանդիպմանը նախ և առաջ պետք է լսեր ու խորհուրդ հարցներ։ Համարյա հայտնի ֆիլմի հանգույն՝ «ուրիշները որտեղից որտեղ մարդ են մեջ գցում, որ հետս խորհուրդ անեն, սրա համար` հե՛չ»։ Պատկերացում չունենալով տնտեսության կառավարման ձևից, ըստ տնտեսագետների, իրենց չեն էլ կանչում քննարկումների՝ ոլորտային խնդիրների վերաբերյալ լայն պատկերացում ունենալու համար։


Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանն անընդհատ ասում է, թե հանրությունն է այս կամ այն հարց լուծողը, ուրեմն ինչու՞ մասնագիտական, փորձագիտական հանրույթի հետ չեն աշխատում։ «Դարոն Աճեմօղլուին Հայաստան է հրավիրում, իսկ տեղի մասնագետներին բանի տեղ չի դնում»,- վրդովված նշեցին տնտեսագետները, հետո էլ, թե՝ բա ի՞նչ եղավ Աճեմօղլուի գալը։ Երևի կառավարության համար շատ թանկ «հաճույք» է՝ եզրակացրինք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Էս քոթուկը կտրել չի լինի