Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ալավերդու պղնձաձուլարանի 200 աշխատող վերջնականապես կորցրեց աշխատանքը

Ալավերդու պղնձաձուլարանի 200 աշխատող վերջնականապես կորցրեց աշխատանքը
30.06.2019 | 23:22

Հուլիսի մեկին լրանում է «Էյ-Սի-Փի» ընկերության աշխատակիցների արդեն երրորդ անգամ երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը: Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 200 աշխատակցի հետ աշխատանքային պայմանագրեր չեն կնքվի, իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ գործազուրկ է դառնալու:


Գործարանի աշխատակիցներից կազմված նախաձեռնող խումբն այսօր՝ հունիսի 30-ին հավաքվել է քաղաքի եկեղեցամերձ հրապարկում ու որոշել հետագա անելիքները:
Վաղն առավոտյան գործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ու քննարկեն հետագա անելիքները:

Դիտվել է՝ 7545

Մեկնաբանություններ