Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վերակառուցվող տունը՝ նոր կյանքի մեկնարկ

Վերակառուցվող տունը՝ նոր կյանքի մեկնարկ
12.07.2019 | 02:35

Մինասյանների ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի աջակցությունը ստացած՝ ութերորդ ընտանիքն է Սյունիքի մարզում: Ախլաթյան գյուղում այս օրերին շինարարություն է ընթանում: Կամավորության սկզբունքն սկսում է տարածվել և մշակույթ դառնալ նույնիսկ առանց գործընկերների միջամտության: Բնակարանաշինության ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ դա է:


Քսանչորսամյա սյունեցի Հրաչյան սկսել է շատ լուրջ խնդիրներ հաղթահարել՝ տարիներ առաջ… Նա կորցրել է մորը, հետո, ընտանիքի հետ, պայքարել եղբայրներից մեկի կյանքի համար: Տան կրտսերին հաջողվել է փրկել միայն համառ ու երկարատև ջանքերից հետո: Ճակատագրի հարվածներից տոկուն դարձած տղաները նախ իրականացրել են մոր երազանքը. երկուսն արդեն ավարտել են բուհը և աշխատում են Ախլաթյան գյուղի դպրոցում: Կրտսերն ուսանող դառնալու ճանապարհին է: Այժմ էլ փորձում են կյանքի նոր էջ բացել: Երեքով թև-թիկունք են դարձել իրենց հորը և սկսել քսանութ տարի կիսակառույց մնացած տան շինարարությունը:


Կիսակառույցի ներսում ընթացող աշխատանքները համախմբել են բոլորին: Ժամանակ առ ժամանակ, տան տղամարդկանց կամավոր օգնության են գալիս հարևանները, հարազատներն ու բարեկամները: Այդ ամենն առավելապես գնահատում է կամավորության փորձ ունեցող և այն արժեհամակարգ դարձրած Հրաչյան: Գործն առաջ է գնում միմյանց ոգևորելով և կատակելով: Տղամարդիկ ուզում են, որ նոր տան պատերի ներսում այսուհետ միայն ուրախություն լինի:
«Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարևորներից մեկը հորս ապահով տեսնելն է: Տարիներ շարունակ նրան չի հաջողվել տուն կառուցել: Մորս մահից և փոքր եղբորս առողջական լուրջ խնդիրները հաղթահարելուց հետո մեզ հաջողվել է վերսկսել այն շինարարությունը, որը հայրս էր ուզում, բայց չկարողացավ իրականություն դարձնել: Ես ուզում եմ, որ տարիների այդ տառապանքից հետո նա հանգիստ ապրի այն տան մեջ, որը մենք ենք կառուցում»,- ասել է տան ավագ որդին՝ 24-ամյա Հրաչյան:


Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի ղեկավարները, միշտ չէ, որ կարողանում են միանալ շինարարությանը: Ընտանիքների կյանքն ու իրականացվող գործընթացը, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում են: Երբեմն էլ, մինչև հանդիպում՝ ֆիզիկական բացակայությունը լրացվում է ուղերձով:


«Հրա՛չ, տեղեկացված եմ, թե ինչ դժվարությունների միջով է անցել ընտանիքդ: Աշխատավայրից դիմում եմ քեզ, եղբայրներիդ ու հայրիկիդ: Գիտակցում եմ, թե որքան ուժեղ եք և ինչ կամք եք դրսևորել, որպեսզի հաղթահարեք կյանքի հարվածները: Պայքարեք ձեր երազանքներն իրականացնելու համար: Դուք արժանի եք հարգանքի: Եղեք լավատես և վստահ մտածեք, որ նոր կառուցվող տան պատերի ներսում երջանիկ օրեր եք ապրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ