Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ֆրանսիան, ԱՄՆ-ը և ՌԴ-ն կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցել

Ֆրանսիան, ԱՄՆ-ը և ՌԴ-ն կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցել
01.10.2020 | 22:03

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը և վերսկսել ղարաբաղյան բանակցությունները: Երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնն ասել են քիչ առաջ հրապարակած համատեղ հայտարարությունում:


«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարները նաև ցավակցություն են հայտնել ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին:

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ