Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան
01.10.2020 | 22:20

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավվել է, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, օտարերկրացի լրագրողներ՝ նրանց թվում են նաև լրագողներ Ֆրանսիայից, նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ