ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵՄ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ԵՄ-ն պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
05.10.2020 | 12:41

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն Twitter-ում ուշադրություն է հրավիրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի անընդունելի աճի վրա:

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ