ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է լարվածությունը խորացնող Թուրքիային

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դատապարտել է լարվածությունը խորացնող Թուրքիային
05.10.2020 | 13:03

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը հայտարարել է, որ կովկասյան և միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը խորացնելու Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա այդ երկրի համար։

«Arabnews»-ը հայտնում է, որ Ահմեդ Աբուլ Ղեյտն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտել է Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին, բախվել Հունաստանի և Կիպրոսի հետ, հարձակվել Արևելյան Միջերկրականի գազային գոտիների վրա։ Աբուլ Ղեյտը նաև նշել է, որ իրեն զայրացնում է, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պայքարելու համար:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ