Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Օ'Բրայեն. Ղարաբաղի հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են

Օ'Բրայեն. Ղարաբաղի հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են
08.10.2020 | 12:48

Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նույն կողմում են, երբ խոսքը ղարաբաղյան հակամարտության լուծման մասին է:

«Հակամարտությունն այժմ շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս հարցում մենք Ռուսաստանի հետ նույն կողմում ենք, փորձում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Ուստի կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք և պետք է համագործակցենք», - ասել է նա:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ