Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պետդումայում գնահատել են հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու Արցախի ԱԺ-ի առաջարկը

Պետդումայում գնահատել են հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու Արցախի ԱԺ-ի առաջարկը
11.10.2020 | 20:04

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող հակամարտության ֆոնին տարածաշրջանում ազդեցության հավելյալ կետեր ստեղծելը ՌԴ-ի, Հայաստան և Իրանի հակաահաբեկչական կենտրոնի տեսքով իմաստ չունի, քանի որ կարող է կորսվել Մոսկվայում մեկնարկած երկխոսությունը:

Պատգամավորն ընդգծել է, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շատ հարցերի վերաբերյալ՝ կապված Ղարաբաղի շուրջ հետագա իրավիճակի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով մարտական գործողությունների գոտում սիրիացի վարձկանների տեղակայման մասին լուրերը: Նա հիշեցրել է ստեղծված աշխատանքային խմբերի մասին, որոնք առաջիկայում կսկսեն աշխատանքը Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հովանու ներքո: «Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ այսօրվա դրությամբ պետք չէ Ղարաբաղի շուրջ ծավալվող գործընթացի վրա ազդեցության որևէ հավելյալ կետեր ստեղծել: Անհրաժեշտ է իրագործել այն բոլոր որոշումները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում: Հավելյալ ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելն իմաստ չունի, քանի որ կկորցնենք ողջ երկխոսությունը, որն այսօր սկսվել է կառուցվել: Դրանց որոշումները կարող են չհամընկնել ԱԳ նախարարների պայմանավորվածությամբ ձևավորված աշխատանքային խմբի դիրքորոշման հետ»,- РИА Новости-ն հայտնել է Վոդոլացկին:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ