Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԽ ԱՄՆ համանախագահը քննարկել են հրադադարի պահպանմանն ուղղված հնարավոր քայլերը

ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՄԽ ԱՄՆ համանախագահը քննարկել են հրադադարի պահպանմանն ուղղված հնարավոր քայլերը
13.10.2020 | 14:02

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում: Կողմերը նաև շահագրգռվածություն են հայտնել շարունակել միասնական ջանքերը` լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ