Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ

Արծրուն Հովհաննիսյան. Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ
13.10.2020 | 14:26

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները՝ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանը բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվում կատարելու, ադրբեջանական ղեկավարության կողմից հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու պայմանավորվածությունները, կեղծիք են»,-ասաց նա և նշեց, որ ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանը փորձում է մշտապես ապակայունացնել իրավիճակը:


«Վաղ առավոտյան նորից սկսվել են հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով, մասնավորապես՝ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ,ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանական ԶՈւ ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարմամբ, կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ ՍՈւ-25 գրոհիչ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ: «Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,-ասաց նա և նշեց, որ մինչ ուշ ժամ մարտական գրոծողությունները շարունակվում են:

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ