Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արցախի նախագահը Հադրութի վարչակազմի ղեկավարին և ԱԱԾ աշխատակցին պարգևատրեց «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանով

Արցախի նախագահը Հադրութի վարչակազմի ղեկավարին և ԱԱԾ աշխատակցին պարգևատրեց «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանով
15.10.2020 | 14:08

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին՝ տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ