Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի

Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի
15.10.2020 | 14:36

Ինչպես մյուս թատերաբեմերում, որտեղ «ծայրահեղականները» հարձակվում են չափավորներ մուսուլմանների կամ քրիստոնյաների վրա՝ Սիրիայից մինչև Լիբիա և Նիգերիա, Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի, գրում է Frontpage ամսագիրը։ Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Թուրքիայի անմիջական մասնակցությանը՝ հոդվածագիր Ռայմոնդ Իբրահիմը նշում է, որ այդ երկիրն իր դաշնակից Ադրբեջանին առաջարկել է լիակատար առակցություն՝ ֆինանսավորելով, հովանավորելով և ահաբեկիչներին առաջնագիծ տեղափոխելով, այդպիսով տարածաշրջանում
խորացնելով լարվածությունը։

«Իհարկե, Թուրքիայի հավակնություններին կասկածել պետք չէ։ Պատմության մեջ արյունարբու ջիհադականներին որակելով որպես առաքինության ընդօրինակման նմուշ, Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելով, իրենց ջիհադական աշխարհազորայինների օգնությամբ չափավոր մուսուլման կառավարություններն ապակայունացնելով ու քրիստոնյաներին ոչնչացնելով՝ Օսմանյան կայսրության վերածննդի մասին Թուրքիայի կայսերապաշտական երազանքներն ավելի ու ավելի հաճախ են ի ցույց դրվում»,- գրում է հոդվածագիրը։ Նրա խոսքով՝ թուրքական Yeni Safak թերթի գլխավոր խմբագրի՝ «Թուրքիան համաշխարհային տերություն է։ Այժմ Ադրբեջանի բարձրանալու ժամանակն է» հոդվածը, որում ասվում է, որ «Թուրքիան վերականգնում է այն, ինչն իրավամբ մեզ է պատկանում: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», ասվածի վառ ապացույցն է։

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ