Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Համազգային համախմբմանը զուգահեռ՝ որոշ տնտեսվարողներ փորձում են օգտվել պատերազմական իրավիճակից

Համազգային համախմբմանը զուգահեռ՝ որոշ տնտեսվարողներ փորձում են օգտվել պատերազմական իրավիճակից
15.10.2020 | 14:44

«Հրապարակը» գրել է.

«Հայ ազգը, իսկապես, ունիկալ է, ամենատարբեր իրավիճակներում կարող է նույնպիսի վարքագիծ դրսևորել։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք համազգային համախմբման փայլուն դրսևորումներ, թե ինչպես են տարեցներն անգամ իրենց կենսաթոշակից զինվորին բաժին հանում, տեսնում ենք բազում տնտեսվարողների, որոնք պատերազմի մեկնարկից օրեր անց ինքնակամ էմբարգո են դրել թուրքական ապրանքների վրա, մի շարք խանութներում այս օրերին նկատելի դատարկություն է՝ «մաքրել» են թուրքական ապրանքները, մյուս կողմից՝ լսում ենք ահազանգեր, որ ծաղկավաճառները չհիմնավորված բարձրացրել են ծաղկի գները՝ պայմանավորված պատերազմի հետևանքով զոհվածների հուղարկավորության մասշտաբներով։ Պատահական չէ, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տնտեսվարողներին հորդորելով զերծ մնալ թանկացումներից։ Իսկ մի քանի օր առաջ էլ կամուֆլյաժների գների անհարկի բարձրացման մասին էին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր բարձրաձայնում»:

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ