«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հեյկո Մաաս. Առանց Ռուսաստանի ԼՂ-ում և այլ վայրերում ծագած հակամարտությունները հանգուցալուծել չի ստացվի

Հեյկո Մաաս. Առանց Ռուսաստանի ԼՂ-ում և այլ վայրերում ծագած հակամարտությունները հանգուցալուծել չի ստացվի
17.10.2020 | 21:09

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ չնայած տարաձայնություններին, Բեռլինը չի պատրաստվում դադարեցնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։

«Առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի կարգավորել հակամարտությունները ոչ միայն Լիբիայում, Սիրիայում և Ուկրաինայում, այլև Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Վենեսուելայում», - նախարարի խոսքերն է մեջբերում TACC-ը: Հեյկո Մաասը նաև նշել է, որ Գերմանիան և Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում։ «Մեր բոլոր շփումների ընթացքում մենք պատերազմների դադարեցման ուղիներ ենք որոնում», - նշել է նա:

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ