«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են
17.10.2020 | 21:10

«Սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրում համընկնում են», - ՌԴ Առաջին ալիքին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ «Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական տեսակետները համընկնում են», - նշել է դեսպանը։


Անտոնովի խոսքով՝ «որոշ նրբերանգներ կան, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որ պետք է կողմերին դուրս բերի հարցի լուծման խաղաղ ճանապարհի»։

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ