«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սաիդ Խաթիբզադե. Իրանը չի ընդունում նման վայրագությունները

Սաիդ Խաթիբզադե. Իրանը չի ընդունում նման վայրագությունները
20.10.2020 | 15:59

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 19-ի երեկոյան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության ֆոնին համացանցում հայտնված «տագնապալի նկարներին», հաղորդում է IRNA-ն:

Խոսքը հայ ռազմագերիների գլխատման ու գնդակահարման, քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստերի մասին է, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում: Խաթիբզադեն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում նման վայրագությունները, որոնք բնորոշ են ահաբեկիչներին: Իրանի ԱԳՆ-ն ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին էլ կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ