Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը

Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը
22.10.2020 | 22:39

Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։ Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։

«Այդ բանաձևով պատերազմին վերջ տալու կոչ արվեց։ Հուսով ենք, որ Ավստրիայի իշխանությունները հավելյալ ճնշում կգործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Ավստրիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Գևորգ Հակոբջյանը։
Վիեննայի Օպերայի հրապարակում տեղի ունեցավ «Խաղաղություն Արցախին» խորագրով մշակութային միջոցառում։ 10 աշխարհահռչակ արվեստագետներ ելույթ ունեցան և հնչեց հայկական երաժշտություն։ «Վերջին օրերի աշխատանքը նոր փուլ է թևակոխել, հստակ պահանջ է ներկայացվել Ավստրիային՝ ճանաչել Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-նշեց Գևորգ Հակոբջյանը։


Նա տեղեկացրեց, որ պարբերաբար տեղի հայ համայնքին հիշեցնում են «Հայաստան», «1000+» հիմնադրամներին նվիրատվությունների անհրաժեշտության մասին։ Վերջին օրերին ևս 150 000 եվրո է փոխանցվել։

Դիտվել է՝ 1760

Մեկնաբանություններ