«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ երեք տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախության միջազգային ճանաչման բանաձև են ներկայացնում

ԱՄՆ երեք տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախության միջազգային ճանաչման բանաձև են ներկայացնում
23.10.2020 | 14:30

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, ներկայացնում են բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»:

Օրինագիծը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցության, ԱՄՆ-ի և Արցախի միջև ճամփորդական և հաղորդակցության սահմանափակումների մեղմացման անհրաժեշտությունը: Բանաձևի նախագիծը Կոնգրեսին կներկայացվի այսօր, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: «Անչափ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախության հայտին սատարելու մասին հզոր ուղերձ հղի, հատկապես՝ պետքարտուղար Պոմպեոյի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կարևոր հանդիպումների նախաշեմին», - հայտարարել է Փալոնը՝ շեշտելով, որ այժմ, երբ շարունակվում է արյունալի հակամարտությունը, ժամանակն է համաշխարհային մակարդակով ճանաչելու Արցախի անկախությունը:


Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսմենի նախաձեռնությունը:
Արցախի անկախության պաշտոնական ճանաչման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև կոնգրեսմեն Գրեյս Նապոլիտանոն:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ