Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ կհատկացնի Ղարաբաղին մարդասիրական օգնության համար

Մեծ Բրիտանիան 1 միլիոն ֆունտ կհատկացնի Ղարաբաղին մարդասիրական օգնության համար
31.10.2020 | 15:26

Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հակամարտության տուժածներին մարդասիրական օգնության համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ և ավելի ապահով կացարան՝ շնորհիվ արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարած նոր օգնության փաթեթի», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Ֆինանսական օգնության փաթեթում ներառված են սնունդ, դեղեր և բժշկական օգնություն հակամարտությունից տուժածներին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և աշխատել խաղաղ, բանակցային քաղաքական լուծման ուղղությամբ, որն այդքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ