Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մհեր Գրիգորյան. Ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա

Մհեր Գրիգորյան. Ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա
02.11.2020 | 14:10

Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա, մենք, ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին», - ասաց նա։
Փոխվարչապետը նշեց, թե կգտնեն այն հաշվեկշիռը, որը թույլ կտա այս իրավիճակից դուրս գալ։

Դիտվել է՝ 7905

Մեկնաբանություններ