Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել
09.11.2020 | 14:45

Կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր գրանցվել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Առնվազն մեր համակարգում արձանգրվել է 343 կրկնավարակի դեպք», - ասաց Արսեն Թորոսյանը։ Նա նշեց, որ այդ դեպքերում սկզբում եղել են դրական թեստեր, բուժվել են, մեկ ամիս ընդմիջումից հետո դարձյալ թեստ են վերցրել, դարձյալ պատասխանը դրական է եղել։

Դիտվել է՝ 4331

Մեկնաբանություններ