Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պետդումայում մեկնաբանել են ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Պետդումայում մեկնաբանել են ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
26.11.2020 | 22:07

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը:

Նա հույս է հայտնել, որ այս բանաձևի ընդունումը ոչ միայն գեղեցիկ ժեստ է և չճանաչված հանրապետությունում ապրող հայ ժողովրդին սատարելու վկայություն, այլև Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում: «Ֆրանսիացի սենատորների բանաձևը երկրի ղեկավարությանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործել Ֆրանսիայի խաղաղապահ ուժերը: Միևնույն ժամանակ, մեր ֆրանսիացի գործընկերները քաջատեղյակ են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության դրույթների վավերության մասին, որում որոշում է կայացվել ներգրավել խաղաղապահների ռուսական զորախումբը: Այս փուլում դա միակ ճիշտ որոշումն է: Համոզված եմ, որ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տալիս իրագործել ձեռք բերված զինադադարի պայմանները և կանխում են լայնամասշտաբ մարդասիրական աղետը»,-ընդգծել է պատգամավորը: Ժելեզնյակը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բարդ հարցը դեռ պետք է լուծվի, բայց երկխոսության և տարածաշրջանի ապագայի վերաբերյալ կառուցողական որոշման մշակման հիմքը դրվել է:

Դիտվել է՝ 2910

Մեկնաբանություններ