Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար
28.11.2020 | 23:08

Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Վերջին շաբաթներին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ և առիթ է ունեցել կրկին իր հանձառությունը արտահայտելու: Այդ հանձառությունը հիմնվում է տարբներ ասպեկտների վրա, և դրանցից մեկը վերաբերվում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Այդ գանձերի պահպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են պաշտպանության առաքելությունը»,- ընդգծել է Լըմուանը:

Դիտվել է՝ 4172

Մեկնաբանություններ