Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արայիկ Հարությունյանն իշխանությունը փոխանցում է Վիտալի Բալասանյանին

Արայիկ Հարությունյանն իշխանությունը փոխանցում է Վիտալի Բալասանյանին
18.12.2020 | 17:08

«Հրապարակը» գրում է.

«Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձեւավորման գործընթացը։ Այդ շրջանակներում առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները։ Մեր տեղեկություններով, առաջին հերթին ուժայինները՝ ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, գլխավոր դատախազ։ Փոփոխություններ կլինեն նաեւ խորհրդարանում, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը կդառնա ԱԺ նախագահ։ ԱՀ նախագահը երեկ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս գալու մասին եւ ուղերձ հղեց, որով, ըստ էության, ազդարարեց իշխանության թավշյա փոխանցումը Վիտալի Բալասանյանին։

Ավելին, նա հրապարակած ուղերձը խմբագրելուց հետո խոստացավ․ «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, եւ ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու եւ դուրս եմ գալու քաղաքականությունից»:

Դիտվել է՝ 4530

Մեկնաբանություններ