Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կարեն Սարգսյանը՝ Արցախի ՆԳ նախարար

Կարեն Սարգսյանը՝ Արցախի ՆԳ նախարար
26.01.2021 | 12:54

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար՝ ասել է ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Արայիկ Հարությունյանը երեկ հրամանագիր էր ստորագրել ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ոստիկանություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։

Դիտվել է՝ 4229

Մեկնաբանություններ