Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նպատակն արդեն ակնհայտ է

Նպատակն արդեն ակնհայտ է
27.12.2022 | 08:21

Պարզ բացատրեմ նրանց, ովքեր դեռ չեն հասկացել թե որն է հայտնի անձի նպատակը։
Ռուսները սուրբ չեն, ոչ էլ մեր պրոբլեմներով են տառապում, իրենք իրենց խնդիրներն են լուծում, մեր հաշվին զիջումներ են անում թուրքերին, որ ժամանակ շահեն, մինչև Ուկրաինայում տեսնեն ինչ է լինելու, որ հարմար պահի ռևանշ վերցնեն Թուրքիայից, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան կարմիր գծեր են հատել, մտել են ռուսների ու իրանցիների տունը, սպառնում են նրանց ամբողջականությանը։


Հետևապես, ռուսները հասկանում են, որ եթե հեռանան Արցախից, հետո կորցնելու են Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան, հետո տարոսը Հյուսիսային Կովկասին ու Վոլգայի ավազանինն է լինելու։


Հիմա գամ հայտնի անձին. իսկ նա ի՞նչ է ուզում։ Այդ անձն ունի պայմանավորվածություն՝ հանձնել Արցախը, հետո՝ Սյունիքը (արդեն՝ անկախ իր ցանկությունից)։
Ինչի համար է դա անում, արդեն հետաքննության հարց է, բայց նպատակն արդեն ակնհայտ է, ու չի էլ թաքցնում դա։
Սա է հիմա կատարվում։


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 17798

Մեկնաբանություններ