Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հույսը Արցախն է

Հույսը Արցախն է
08.01.2023 | 10:41

Սկսվել են Թուրքիա-Հայաստան օդանավային բեռնափոխադրումները։ Պարզվում է՝ Հայաստանի օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը։ Եվ այս ամենը շուրջ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին։

Այս պարադոքսը չեն հասկանա ո՛չ արևմտյան, ո՛չ արևելյան, ո՛չ հյուսիսային, ո՛չ աֆրիկյան , ո՛չ էլ ադրբեջանա-թուրքական քաղաքակրթություններ կրողները։ Այսպիսի վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ միայն արհամարհանք և զզվանք կառաջացնի հայ ժողովրդի հանդեպ։ Այո՛, ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ ժողովրդի, քանի որ արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճանությունը։

Եվ ի՞նչ, այս ամենից հետո հույսեր ունեք, թե, այսպես կոչված, միջազգային հանրությունը մատը մատի՞ն է տալու Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ։ Այսպիսով, հայ ժողովրդի արժանապատվություն ունեցող փոքր հատվածի հույսը մնում է Արցախի անկոտրում կամքը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 27039

Մեկնաբանություններ