Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՇԱՐԻԿՈՎՆԵՐԻ մոլորակը (բա իմ բաժի՞նը)

ՇԱՐԻԿՈՎՆԵՐԻ մոլորակը (բա իմ բաժի՞նը)
21.03.2023 | 21:35

Շաբաթ օր էր տնից դուրս եկա տան համար շաբաթական գնումներ անելու։

Հարևան շենքի անկյունում բանջարի Մարգոն (թաղային միրգ բանջարեղենի խանութի վաճառողուհի Մարգարիտան) դիմացից կտրեց։
Թե.
-Lսի’. ասում են Հովիկի ունեցվածքն են բաժանում, դու էլ վերևներում ծանոթներ ունես, իմ տունն էլ փոքր է, ես էլ Արտաշատցի եմ։
Ես սկզբից չհասկացա, աչքերս կլորացան: Կռահեց։
-Դե Հովիկի, «Մկան» ունեցվածքը, էլի։
Հասկացա ինչի մասին է ասում։
Կարճ կտրեցի ասում եմ.
-Մարգարիտա ջան, նախ վերևներում ծանոթ չունեմ, հետո Հովիկին մի չորս անգամ եմ տեսել, այն էլ հեռուստացույցով։
Գնացի:
Հա քիչ մնաց մոռանայի։
Մարգոն 2018-ին հայկական դրոշի գույնի կտորից կրծքկալ էր կարել և բաց նստելով բանջարեղենի մեքենայի վրա հեղափոխական կոչեր գոռալով շրջում էր քաղաքում։
Դա նույն Մարգոն էր։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3496

Մեկնաբանություններ