Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չնայած թուրքերը մեզ ցեղասպանում են, բայց մենք շարունակում ենք «խաղաղության օրակարգով» առաջնորդվել

Չնայած թուրքերը մեզ ցեղասպանում են, բայց մենք շարունակում ենք «խաղաղության օրակարգով» առաջնորդվել
10.04.2023 | 21:46

Ադրբեջանցի երկու դիվերսանտրերի հայտնվելը Սիսիանում պատահական չէ:

Նախ, Բաքուն հասկացնում է, որ ե՛րբ ցանկանան իր ասկյարները կմտնեն Հայաստանի ցանկացած բնակավայր և ի՛նչ ցանկանան կանեն, քանի որ Հայաստանի ոչ միայն սահմաննորը պաշտպանված չեն, այլև ներքին անվտանգության համակարգը միայն ընդդիմադիրներին լռեցնելու համար է:

Ընդամենը, այս անգամ մարդ չեն մորթել:

Երկրորդը, հիմա Ալիևն այս երկու ասկյարներին հետ կստանա` դիմացը ոչ մի գերի ազատ չարձակելով` ևս մեկ անգամ հասկացնելով, որ իր կողմից «ծեծված» Նիկոլը չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանի շահերը որևէ հարթակում:

Կարևորը, Նիկոլի իշխանությունն ադրբեջանցիներին լավ կերակրի, լողացնի ու նոր Բաքու ուղարկի` անիմաստ հայտարարելով, որ չնայած թուրքերը մեզ ցեղասպանում են, բայց մենք շարունակում ենք «խաղաղության օրակարգով» առաջնորդվել, որը թուրքերն ու միջազգային հանրությունը դիտարկում են որպես Նիկոլի կողմից թուրքերին քծնելու և հայերի թուլության նշան:

Հետաքրքիր է, հաջորդ անգամ ադրբեջանցիները որտե՞ղ են հայտնվելու:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ