«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանը՝ իմ բոստանը»

«Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանը՝ իմ բոստանը»
10.06.2023 | 20:27

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց արտասահմանյան վոյաժներում ընդգրկում են ոչ միայն բազմաքանակ, իբր, խորհրդականներ, օգնականներ, թիկնապահներ, այլև իրենց ընտանիքի անդամներին՝ կանանց, երեխաներին։ Այո՛, Արցախը գտնվում է երկարատև շրջափակման, Հայաստանը՝ պերմանենտ պատերազմի մեջ, իսկ ՔՊ-ական պաշտոնյաներն ընտանյոք հանդերձ կյանքն են վայելում պետության հաշվին՝ իրենց սպասավորների ուղեկցությամբ։ Իհարկե, կյանքը վայելելուց հետո նրանք մեծ-մեծ կբարբաջեն, թե որքան կարևոր հանդիպումներ ունեցան, որոնց ընթացքում ներկայացրեցին Հայաստանի շահերը։ Սուտ, սուտ, սուտ։ Իրականում, դուք բոլորդ , ինչպես քաղաքացու դեմքին, այնպես էլ թքած ունենաք և՛ Արցախի, և՛ Հայաստանի ճակատագրի վրա։

Ահա թե ինչ էր նշանակում «Պետությունն իմ ընտանիքն է, Հայաստանը՝ իմ բոստանը» կարգախոսը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ