Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այո՛, լուծում կա, բայց պայմանով, որ…

Այո՛, լուծում կա, բայց պայմանով, որ…
15.06.2023 | 14:05

Հավանաբար հիշում եք, երբ ասում էինք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հայաստանին կենսունակությունից զրկելն է։

Ահա՛, դրա ապացույցն այն է, որ նախ Սոթքի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն հասան, հիմա խոչընդոտում են օտարերկրյա ներդրումներով Երասխում հիմնադրվող ձեռնարկության շինարարական աշխատանքները։

Ադրբեջանը, Թուրքիայի հրամանատարությամբ իրականացնում է Հայաստանի կենսունակությունը ոչնչացնելու ծրագիր։

Նրանց նպատակը բոլոր կենսական ոլորտների ոչնչացումն ու Հայաստանը տնտեսապես իրենցից կախված տարածք դարձնելն է։

Հիմա, իրենց ձեռնարկներով ամեն ինչ անում են, որպեսզի որևէ արտաքին ներդրող Հայաստանում ներդրումներ չկատարի։

Դե մնացածը երևակայեք...

-Կա՞ խնդրին լուծում։

-Այո՛, լուծում կա, բայց պայմանով, որ իշխանությունները իմպոտենտ, կուզեք վախկոտ, կուզեք ստրկամիտ, կուզեք.... չլինեն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5593

Մեկնաբանություններ