«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մենք մաքսիմալիստ ենք մեր ցանկությունների մեջ ու դա մեզ անընդհատ տանում է պարտության

Մենք մաքսիմալիստ ենք մեր ցանկությունների մեջ ու դա մեզ անընդհատ տանում է պարտության
18.06.2023 | 16:34

Բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ շփումից հետո մի եզրակացության կարելի է գալ.

-Մենք ամեն ինչ կատարյալ ենք ուզում, բայց որպես կանոն անում են հնարավոր ամենավատը։

Մենք ուզում ենք լավ իշխանություն, բայց որպես կանոն բերում կամ հանդուրժում ենք հնարավոր ամենավատին։

Մենք ուզում ենք իշխանություն փոխել աշխարհի ամենակատարյալ, ամենամաքուր, ամենալավ առաջնորդներով, բայց որպես կանոն կա‘մ իշխանության ենք բերում ամենաստահակ, ամենաանհաջող, ամենաանբարո մարդկանց, կամ հանդուրժում ենք մեր պատկերացրած ամենացածր, ամենալկտի, ամենավատ իշխանություններին։

Մենք մաքսիմալիստ ենք մեր ցանկությունների մեջ ու դա մեզ անընդհատ տանում է պարտության, այն պարագայում, երբ մենք պետք է պարզապես գտնեինք նրանց, ովքեր կծառայեն ու կկատարեն իրենց վստահված աշխատանքը լավագույնս։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3435

Մեկնաբանություններ