Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախը ՀՀ գործող իշխանությունների հետ պետք է խոսի կոշտ պահանջատիրության սկզբունքով

Արցախը ՀՀ գործող իշխանությունների հետ պետք է խոսի կոշտ պահանջատիրության սկզբունքով
31.08.2023 | 14:15

Արցախի հաջորդ ղեկավարի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի պատասխանատվություն վերցնելու կարողությունը։ Երբեք և ոչ մի հարցում մեղքն ուրիշի վրա չպետք է բարդի։ Այս իրավիճակում ճիշտ կլինի նույնիսկ դիկտատուրա մտցնելը։

Արցախը ՀՀ գործող իշխանությունների հետ պետք է խոսի կոշտ ու պահանջատիրության սկզբունքով։ Ու թող փորձեն Արցախին հատկացվող ֆինանսական միջոցները կրճատել։ Դրանից պետք չէ վախենալ, փորձը ցույց տվեց, որ ֆինանսներ չունենալուց ավելի վատ բաներ էլ կան։

Քանի դեռ Հայաստանում իշխում է դավաճանների ռեժիմը, Արցախն իր վրա պետք է վերցնի Հայության դրոշը և մեզ բոլորիս թելադրի գործողությունների պլանը։

Մեր մայրաքաղաքը ժամանակավորապես պետք է տեղափոխվի Ստեփանակերտ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5309

Մեկնաբանություններ