Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանն ամրացնում է իր դիրքերը

Ռուսաստանն ամրացնում է իր դիրքերը
12.09.2023 | 11:42

Ռուսական Կարմիր խաչի բեռնատարը այսօր առավոտյան հատել է Արցախի Ասկերանի անցակետը և հասել Ստեփանակերտ։ Արցախի իշխանությունների բացատրությունը այս պահին չունեմ, թե ինչ պայմանավորվածություն կա։ Մյուս կողմից, որքան քիչ տեղեկություն նախապես դուրս հանվի, այնքան ավելի հեշտ կլինի կյանքի կոչել պայմանավորվածությունները։

Գիտենք, որ Ադրբեջանը պնդել է ռուսական ապրանքների հետ նաև ադրբեջանական ապրանքներով բեռնատարի մուտքը Ստեփանակերտ, ինչը սկզբունքորեն չի ընդունվել ոչ Արցախի Հանրապետության կառավարության, ոչ էլ ռուս խաղաղապահների կողմից։

Ես մեծ հույսեր չունեմ, որ Ադրբեջանը կպահի խոստումը և առաջիկա ժամերին բեռնափոխադրումների համար կբացի Լաչինի ճանապարհը։ Համենայն դեպս, Կոռնիձորի մոտ ավելի քան 1 ամիս կանգնած հայկական բեռնատարները դժվար թե Ստեփանակերտ հասնեն, բայց գուցե պայմանավորվեն ռուսական բեռնատարներով տեղ հասցնել հայկական ապրանքները։

Առաջիկա ժամերը շատ հարցերի պատասխաններ կտան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամրացնում է իր դիրքերը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4371

Մեկնաբանություններ