Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի իշխանությունների առջև դրված է չափազանց բարդ և նուրբ խնդիր

Արցախի իշխանությունների առջև  դրված է չափազանց բարդ և նուրբ խնդիր
16.09.2023 | 07:06

Ըստ էության, Արցախի Հանրապետության նոր իշխանությունների հիմնական խնդիրներից մեկը հանրային սոլիդարության և հիմնական հարցերում ներհասարակական կոնսենսուսի ձևավորումն է։ Այս հարցում հիմնական խոչընդոտը, թերևս, հումանիտար ճգնաժամն է, անվտանգային մարտահրավերները և իհարկե` հանրապետության շրջափակումը։

Սակայն, եթե Արցախում շարունակվի հակաէլիտայի, իսկ այս դեպքում` հակապետական քարոզչական արշավը, որը կազմակերպված է հատկապես նոր նախագահի ընտրության հակառակորդների կողմից, ապա Արցախում կարճ ժամանակ անց կձևավորվեն հստակ թշնամական ճամբարներ, ինչը Արցախի Հանրապետության համար կհանգեցնի այն նույն ելքին, ինչ եղավ Կիլիկյան հայկական թագավորության դեպքում, ինչ եղավ Բագրատունյաց Հայաստանի թագավորության անկման դեպքում, և ինչը պատահեց Հայաստանի Առաջին հանրապետության հետ։

Արցախի Հանրապետության իշխանությունների առջև դրված է չափազանց բարդ և նուրբ խնդիր, որը չլուծելով դժվար կլինի դիմադրություն կազմակերպելը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ