Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իլհամ Ալիևից հետո Ադրբեջան չի լինելու

Իլհամ Ալիևից հետո Ադրբեջան չի լինելու
24.09.2023 | 15:11

Արցախը տեսել ու վերապրել է արաբների ներխուժումը:

Արցախը տեսել ու վերապրել է մոնղոլ թաթարների ներխուժումն ու ավերածությունները:

Արցախը տեսել ու վերապրել է խորեզմցիների սարսափելի ասպատակությունները:

Արցախը տեսել ու վերապրել է Լենկ Թեմուրի սարսափներն ու նախճիրները:

Արցախը տեսել է բազում օսմանական ու պարսկական ներխուժումներ:

Արցախը գիտի ինչպես պաշտպանվի, սուգ ու շիվան մի դրեք առանց արկերի մնացած զրահատեխնիկայի համար, որոնց կյանքը նոր որակի պատերազմներում ընդամենը մեկ մարտ է․․․

Միայն մի բան ԼԱՎ ՀԻՇԵՔ։ Իլհամ Ալիևից հետո Ադրբեջան չի լինելու։ Մեկ ընտանիքի հագով կարած պետությունները, նամանավանդ դիկտատորական համակենտրոնացման ճամբարի տեսքով, երկար կյանք չեն ունենում:

Սա է պատմության օրինաչափությունը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ.Գ․ Սա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, որ բախտը մեզ կժպտա։ Համառ աշխատանք ու պայքարելու անսպառ եռանդ:

Դիտվել է՝ 4387

Մեկնաբանություններ