Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրենց «հանգիստ» ապրելը ոչ մի կերպ չի լինելու

Իրենց «հանգիստ» ապրելը ոչ մի կերպ չի լինելու
25.09.2023 | 21:10

Իրեն նախկին նիկոլական հռչակած մեկն էսօր հարցնում է՝ արդյո՞ք չկա տարբերակ, որ արցախցիները ոչ թե Հայաստան գան, այլ գնան Ռուսաստան...

Ենթատեքստը որսալով՝ անմիջապես հայտարարեցի, որ չէ, գալու են Հայաստան ու պարտադիր՝ Երևան։ Երկնակամարը փլվեց գլխին, նոր հասկացավ, որ տվել են, բայց իրենց «հանգիստ» ապրելը ոչ մի կերպ չի լինելու:

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3730

Մեկնաբանություններ