Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մի նավթահոր էլ չարժենք այսօր

Մի նավթահոր էլ չարժենք այսօր
27.09.2023 | 09:10

Չգիտեմ ինչու հիշեցի հայր Ալիևի մի խրատ-խոստովանություն իր ցեղակիցներին Արցախյան ազատամարտի տարիներին։ Ասել էր.

«Մի՛ մոռացեք, որ հայերը մեծ ու ազդեցիկ Սփյուռք ունեն, որը հզոր ուժ է»։

Երևի հասկացրել էր, որ հայկական սփյուռքը նավթից թա՞նկ է: Ցավոք, մի նավթահոր էլ չարժենք այսօր…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 3471

Մեկնաբանություններ