Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

После обеда горчица не нужна!

После обеда горчица не нужна!
29.11.2023 | 15:11

Գերադասում եմ «դարձի» եկած քայլիստներին չանդրադառնալ, բայց սույն ադրբեջանագետուհին ոչ թե փորձում է մոռանալ իր «այլանդակ» քայլիստական անցյալը, այլ «ռեմբոլամիշ» է լինում, թե բա «պատերազմից հետո Նիկոլի աչքերին նայել եմ ու «տու-տու-տու...»:

Տաթև, երևի Նիկոլի աչքերի մեջ նայելուց հետո էիր ՆիկոլիԴ սատարող հարցազրույցներ տալիս ու հպարտանում, որ Ադրբեջանը մեզ հաղթել է մեծ կորուստների գնով, շատ լավ հասկանալով, որ «նպատակն արդարացնում է միջոցները» և ազերիները պատրաստ էին մեզ հաղթելու համար մի քանի անգամ ավելի զոհեր տալ:

Ի դեպ, այդ ժամանակվա քայլիստուհի Տաթևը մի տողով չանդրադարձավ իր ֆյուրերի դավաճանությանը և նրա պատճառով մեր ունեցած ահռելի թվով զոհերին:

Ներկայիս հականիկոլական Տաթևը մինչև 2021 թվի ԱԺ արտահերթ ընտրությունները շարունակեց մնալ քայլիստների շարքում և մոլի հականիկոլական դարձավ ընտրություններից հետո:

Տաթև, Նիկոլի երեսին ինչ-որ բան ասել պետք չէր, քանի որ նա թքած ունի ասածներիդ վրա:

Դու պետք է մանդատդ շպրտեիր Նիկոլի երեսին, դուռը շրխկացնեիր այդ դավաճանի և նրան սպասարկողների երեսին ու դուրս գայիր ԱԺ-ից:

Բայց չարեցիր, լուռ էիր մինչև դեպուտատությանդ վերջը:

Տաթև՛, անցյալիդ «ռեմբոյական» դրվագներին էլ չանդրադառնաս, շատ ծիծաղելի ես դառնում:

Քո արածի վերաբերյալ ռուսները լավ պատասխան ունեն. «После обеда горчица не нужна»...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, նախապատերազմյան նիկոլապաշտ խայտառակ հարցազրույցներիդ ու մեկնաբանություններիդ չեմ էլ անդրադառնա...

Դիտվել է՝ 4449

Մեկնաբանություններ